Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ», - ասել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Այս մասին գրում է Panorama.am-ը։