Վրաստանի Փոթիի ու Կուլեվիի ափամերձ տարածքներում փոթորկային իրավիճակ է հայտարարված: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ արևելյան քամու արագությունը հասնում է 12-17 մ/վրկ, ժամանակ առ ժամանակ՝ 21-23 մ/վրկ: Ծովում գրանցվել են 2-3 բալ տատանումներ, որոնք վաղը գիշերվա ժամերին կուժգնանան: Այս վիճակը կպահպանվի մինչև փետրվարի 14-ը:

Օդերևութաբանները զգուշացնում են՝ առաջիկա երեք օրերին ժամանակ առ ժամանակ անձրև է լինելու, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +10: Օդերևութաբանական ծառայությունից կոչ են անում զգոն լինել մոտեցող փոթորիկի նկատմամբ։