Սեպտեմբերի 12-ին Ավետիք Իսահակյան տուն-թանգարանում տեղի կունենա ջութակահար,նկարիչ Մանան Գարուկյանի ցուցահանդես-համերգը։ Երաժիշտ Մանան Գարուկյանը աշխատել է բազմաթիվ նվագախմբերում ու կամերային անսամբլներում. «Նոր Կվինտետ» և «Օրանժ ռետրո» բենդ խմբերի hիմնադիրն է։ 2016թ-ին հոր՝ գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանի մահվանից հետո ջութակահարուհին 44 տարեկանում սկսել է նկարել։ Մանանն ասել է, որ հայրն է իր ուսուցիչը։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Մանան Գարուկյանը այս 3 տարում ստեղծել է մոտ 300 աշխատանք՝ ապակյա ափսեներ, ինչպես նաև հեղինակային զարդեր, կաշվի վրա աշխատանքներ, ծաղկամանների ու կերամիկական սպասքի վրա գործեր։

Նա ավելի շատ սիրում է նվիրել, բայց նաև վաճառում է, գնորդները հիմնականում արտասահմանից են, հիմա էլ ունի խոշոր պատվիրատու։ Մանանը չի պատրաստվում հրաժարվել բեմից, ջութակահարի իր մասնագիտությունից։ Հոր գաղափարով իրականացրած «Նարեկացուց մինչև Բախ» նախագիծը երազում է աշխարհով մեկ ման տալ։ Իսկ մինչ այդ գալիք ցուցահանդեսը ևս երաժշտական է, համերգային։

Համերգին ներկա կգտնվեն նաև Քրիստինա Չթչյան՝ ջութակ, Մարիա Ալավերդյան՝ սոպրանո։

Համերգի ծրագիր․

1. Նարեկացի – Հավուն - հավուն
2. Կոմիտաս – Ծիրանի ծառ ,Մ.Գարուկյան ,ակապելլա
3. Կոմիտասյան շարան – ակապելլա, մենակատար՝ Մ.Գարուկյան
4. Կոմիտաս – Օրոր ,Մարիա Ալավերդյան, վոկալ, ակապելլա,
5. Ա. Խաչատրյան – Վարդագույն աղջիկների պար «Գայանե» բալետից, մենակատար՝ Մ. Գարուկյան, ջութակ, նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան. Դաշնամուր,
6. Ս. Շաքարյան – Լուսինը լեռան վրա, մենակատար՝ Մ. Գարուկյան ,նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան
7. Ա. Խաչատրյան – Վալս «Դիմակահանդես» - ից, մենակատար՝ Մ. Գարուկյան,նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան
8. Ազնավուր – Հավերժական սեր, մենակատար՝ Մ. Գարուկյան,նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան
9. Բաբաջանյան – Էլեգիա, Մ. Գարուկյան, ջութակ, Մարիա Ալավերդյան, վոկալ, Գոհար Շահչամանովա / դաշնամուր,
10. Արմեն Աշոտ Ճենտերեջյան – Սիրուհիս, մենակատարներ՝ Մ. Գարուկյան, Քրիստինա Չթչյան, ջութակ, նվագակցում է՝ Գոհար Շահրամանովան, դաշնամուր։