Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իտալիայի հետ հանդիպման համար։

«Ի՞նչ մեկնարկային կազմ եք կանխատեսում», - նշում են ֆեդերացիայից ու ակնկալում կանխատեսումներ։

Ավելի վաղ ֆեդերացիան հայտարարել էր, որ սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-ից 8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Արման Մելիքսեթյան, «Նոա»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելլին: