ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանում է տարածել այն մասին, թե որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ․ հունվարի 1-ից:

Հայաստանի համար մինչև վերոնշյալ ժամկետը գործում էր անցումային շրջան՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։

Ըստ այդ, նոր ավտոմեքենաների համար 2020թ-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։

5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։

Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։

7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։