Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Բրազիլիայի շախմատի առաջնությունում: Այս մասին հայտնում է 168.am-ը։

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստ: Այն մեկնարկել է փետրվարի 6-ին և կեզրափակվի 15-ին:

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող շախմատի Բրազիլիայի առաջնությունում կայացան կիսաեզրափակչի պարտիաները: Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կիսաեզրափակչի երկու պարտիաներից մեկում հաղթեց, իսկ մյուսում կիսեց միավորը իր մրցակցի հետ: Մխիթարյանի մրցակիցն էր Էնրիկե Մեկինգը, ով իհարկե արժանի հակառակորդ էր հայ շախմատաիստի համար: