Ինժեներական մշակույթն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական նորարար ընկերությունների (Netflix, Airbnb, Facebook etc.) հատուկ կորպորատիվ մշակույթի մի տեսակ է։ Նրա հիմքում է հորիզոնական հաղորդակցությունը և որոշումների կայացման այնպիսի համակարգ, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ ազատ և անկաշկանդ կիսվոևմ է իր գաղափարներով, ցանկացած ոլորտի խնդիրների նոր լուծումներ առաջարկում, աջակցում և սովորում։

Հայաստանում ինժեներական մշակույթով է առաջնորդվում ու նորանոր հաջողություններ գրանցում PicsArt առաջատար ընկերությունը: Այստեղ կարևորում են հորիզոնական հաղորդակցությունը, այսինքն՝ ցանկացած աշխատակից կարող է ազատ կիսվել իր գաղափարներով մյուսների՝ անգամ ընկերության գործադիր տնօրենի կամ համահիմնադիրների հետ։ Ընկերության կառուցվածքն այնպիսին է, որ ցանկացած աշխատակից իրեն զգում է պրոդուկտի արդյունքի համար պատասխանատու և հետևաբար մեծ ներգրավվածություն է ունենում պրոդուկտի ձևավորման բոլոր փուլերում։

Ազատ ստեղծագործման այս միջավայրում աշխատում են 300-ից ավելի երիտասարդներ, ովքեր PicsArt-ի հաջողությունների նկատմամբ մեծ պատասխանատվություն են զգում։ Այս նույն մեխանիզմով, PicsArt ընկերության աշխատակիցների մտահաղացմամբ ստեղծվել են օրինակ PicsArt ընկերության GiftsArt ու PicsArt Color Paint հավելվածները, վերջինիս, ի դեպ, Google Play-ում ունի 4 մլն ներբեռնում, իսկ ճանաչվել է 2017-ի լավագույն հավելվածներից մեկը։ Տեղեկությունը տրամադրել է news.am լրատվական կայքը։

Ի դեպ՝ PicsArt հավելվածն ունի ամսական 100 մլն-ից ավելի ակտիվ օգտատեր, իսկ ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է 450 միլիոնը: