Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) կանխատեսումների համաձայն՝ 2018 թ.-ին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1,6 միլիոն բարելով: Այդ մասին հայտարարել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարքինդոն՝ Կահիրեի խորհրդաժողովում:

«Շուկան ընթանում է հավասարակշռության վերականգնման ուղիով»,- ասել է Բարքինդոն՝ հավելելով, որ նավթի շուկայում հավասարակշռություն չի եղել 2014 թ․-ից ի վեր:

Շուկայի վերահավասարակշռումն ապահովում են նավթի հանույթի սահմանափակման շուրջն ՕՊԷՔ+-ի համաձայնությունների «կատարման աննախադեպ մակարդակները», նշել է Բարքինդոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: