Ջերմուկ քաղաքում տեղի է ունենում բաց քննարկում՝ ներկաներն իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները ապաշրջափակելու մաիսն:

Քննարկման ներկաներից մեկը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տալիս կառավարությունը, որպեսզի լինի հստակ որոշում, այս անորոշ վիճակը վերանա, այլապես իրենք կդիմեն իրենց քայլերին՝ գործադուլ, դասադուլ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

«Ուզում եմ հավատանք հեղափոխությանը։ Իրոք, մեծ հարված կլինի, եթե պարզվի, որ սխալվել ենք, դա հեղափոխություն չէ։ Հավատանք, որ եղել է հեղափոխություն, հեղափոխության տարբերակով իշխանության եկած մարդիկ չեն կարող կայացնել հակաժողովրդավարական որոշումներ»,- նշել է քննարկման ներկաներից Շիրակ Բունիաթյանը։

Նա ընդգծել է, որ չեն նվիրելու Ամուլսարը հանուն տնտեսական շահի։ Բունիաթյանի խոսքով, վերահաստատում են, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռևս մեկ տարի առաջ են փակել։

«Այս 16 ամսիներից հետո, կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ հատկապես ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործելու մասին, մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն»,- հայտարարել է քննարկման ներկաներից մեկը։