Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» Լոնդոնում 3 գնդակի առավելությամբ հաղթեց «Վեստ Բրոմվիչի», թողնելով հակառակորդին 0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը:

Առաջին անգամ «Չելսիի» մեկնարկային կազմում խաղաց «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 61-րդ րոպեին Ժիրուին փոխարինեց մեջքի վնասվածքից ապաքինված Ալվարո Մորատան:

Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը շրջանցեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ 53 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3:0

Էդեն Ազար, 25, 71, Վիկտոր Մոզես, 63