190 տարի առաջ սեպտմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը հաղթահարեցին Արարատի բարձունքը: Սա պատմության մեջ առաջին վերելքն էր Արարատի գագաթ և լեռան առաջին գիտական ուսումնասիրությունը (1829թ.):

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառումների շրջանակներում հայտարարում է լուսանկարների մրցույթ:

Ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, իսկ հաղթող երեք լուսանկարների հեղինակները կստանան համապատասխանաբար՝ 150000 դրամ, 100000 դրամ և եռօրյա ուղևորություն Արևմտյան Հայաստան:

Ընդհանուր դրույթներ

  • մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, ցանկացած երկրից
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել Արարատ լեռան թեմայով մինչև 5 լուսանկար
  • այլ մրցույթների մասնակցած կամ տպագրված լուսանկարները ևս ընդունվում են
  • լուսանկարները պետք է լինեն միայն JPG ձևաչափով, 72 dpi – երկար եզրը 1100 pixel խտությամբ
  • եզրափակիչ փուլ անցած լուսանկարների հեղինակներին լրացուցիչ կխնդրենք տրամադրել լուսանկարի բարձր որակի թվային կամ տպագիր տարբերակը՝ ցուցադրության համար
  • լուսանկարի թվային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրում (subject) նշելով «Արարատի հայացքով» խորագիրը:

Նամակում պարտադիր է նշել․

  • Հեղինակի անունը, ազգանունը
  • Տարիքը
  • Բնակավայրը
  • Հեռախոսահամարը

Եզրափակիչ փուլ անցնող լուսանկարների հեղինակները կտեղեկացվեն սեպտեմբերի 18-22-ը: Եզրափակիչ փուլ անցած լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում՝ սեպտեմբերի 27-ից, «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառման շրջանակում:

Մրցանակները

Մրցույթի հաղթող կճանաչվեն ժյուրիի ընտրությամբ

առաջին մրցանակ՝ 150000 դրամ

երկրորդ մրցանակ՝ 100000 դրամ

երրորդ մրցանակ՝ եռօրյա ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան

Ժյուրին

Հանձնախմբի նախագահ՝

Զավեն Խաչիկյան, լուսանկարիչ

Անդամներ՝

Հասմիկ Պապյան, երգչուհի

Վահագն Տեր-Հակոբյան, կինոօպերատոր

Էդուարդ Քանքանյան, դիզայներ

Իվետ Թաջարյան, արվեստաբան

Արմեն Իսկանդարյան, լուսանկարիչ

Վանանդ Շիրազ, նկարիչ

Վերջնաժամկետը

  • Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 17-ը, ժամը 17:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված լուսանկարները չեն դիտարկվելու: