Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: