ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է Ջոն Բոլթոնին անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնից։ Այս մասին ինքը Թրամփը հայտնել է թվիթերյան իր էջում։

Նա նշել է, որ կտրականապես համաձայն չէր Բոլթոնի մի շարք հայացքների հետ, ինչպես նաև՝ շատերն իր աշխատակազմում։

Բոլթոնն ունի կոշտ քայլերի կողմնակիցի համբավ, բազմիցս կողմ էր արտահայտվել Իրանից մինչև Հյուսիսային Կորեա բազմաթիվ խնդիրների, այդ թվում իրանական ու հյուսիսկորեական հարցերի ուժային լուծմանը։ 2018թ-ին ՀՀ այցի ընթացքում խոսել էր Իրանի շուրջ օղակը սեղմելու անհրաժեշտության մասին ու ակնարկել, որ ՀՀ-ին արժե զենք գնել ԱՄՆ-ից, ոչ թե ՌԴ-ից։