YouTube-ը կզրկի «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից
YouTube-ի ղեկավարությունը կպատժի այն բլոգերներին, ովքեր հրապարակում են «վնասակար» կոնտենտ, նշվում է հարթակի բլոգում:
«Քաղաքականության հարցերով մեր փորձագետների թիմը վերլուծում է յուրաքանչյուր դեպքը և տեղեկացնելու է ցանկացածին, որի վարքագիծը հանգեցնում է արտոնության կորստի», - նշվում է YouTube- ի հաղորդագրության մեջ:
Ըստ նորացված քաղաքականության՝ YouTube-ն իրավունք է վերապահում ժամանակավորապես զրկել «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից: Բացի այդ անհամապատասխան տեսանյութերի հեղինակը կարող է կորցնել Google Preferred և YouTube Originals պրեմիում դրամայնացման ծրագրերի հասանելիությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում