Շատերն են լսել Գյումրիի Սելեկցիոն Կայանի մասին, որը ստեղծվել է խորհրդային տարիներին։ Նշենք, որ կայանը ստեղծվել էր Հայաստանը մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր սորտերի‚ ավելի բերքատու‚ ավելի որակյալ հատիկաընդեղեն բույսերի սերմերով ապահովելու համար։

Բոլորս հասկանում ենք‚ թե հացահատիկը ի՞նչ ռազմավարական նշանակություն ունեցող մթերք է։ Եկեք աջակցենք մեր արտադրողին‚ սերմացուն գնենք Սելեկցիոն Կայանից։ Որակը բարձր է․ Ունեն սուպեր էլիտա և էլիտա կարգի ցորենի սերմացու հետևյալ սորտերի.

1. վասսա
2. կրասնոդար 99
3. բեզոստայա 1
4. մակար
5. գրոմ

Գարի՝
1. նուտանս 115
2. գյումրի

Կան նաև տեղական սորտերի սիսեռ‚ լոբի և ոսպ։ Գնելով կայանից՝ մենք շատ լուրջ աջակցություն կարող ենք ցույց տալ դրա գործունեությանը, և կարևոր ներդրում ունենալ երկրի գյուղատնտեսության մեջ։

Հարցերի դեպքում կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 055 199336 Դավիթ, 055 343918 Վասպուր