Չինաստանի գիտնականները հիերոգլիֆային գրության նոր տեսակ են հայտնաբերել կավե թասի բեկորի վրա: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նշանների տարիքը գնահատվում է 4000 տարի, ինչը դրանք դարձնում է «ցզյագուվեն» գուշակության արձանագրություններից «ավելի տարիքով», որոնք մինչև վերջին ժամանակներս համարվում էին չինական գրության առավել վաղ վկայությունը և Արևելյան Ասիայում գրության ամենահին տեսակը։

Տուշով գրված նշանները, որոնք մասնագետների կողմից նույնականացվել են որպես երեք կամ չորս առանձին հիերոգլիֆներ, գտնվել են Գաոցզյատայցզի հին քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված խեցու վրա: Մասնագետների կարծիքով՝ դրանք վերաբերում են Չիֆենի օկրուգում (Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջան) այսպես կոչված Սյացզյադյանի ստորին շերտի մշակույթին (2200-1600թթ մ.թ.ա), հաղորդել է ՏԱՍՍ-ը: