Հայաստանի տարածքում փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում վաղը ցերեկը, փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: