Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք 2019թ-ին չի լինի։ Այս մասին, սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշել է, որ խնայվել է շուրջ 30 մլն խմ ջուր։ Դրա շնորհիվ ջրի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով։

2018թ-ի ու 2019թ-ի ամռանը Սևանում ջրիմուռների ծաղկումը կտրուկ գերազանցել էր անցած տարիներին ֆիքսված նորմերը, ինչը լճի էկոհամակարգը վտանգելու վերաբերյալ ռիսկերի մասին ահազանգեների տեղիք տվեց։ Ի թիվս այլ պայմանների, նշվում էր լճի հայելու մակերեսին չհամապատասխանող ջրառը, կոյուղաջրերի թափվելը Սևան։