«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քոչարյանի գործի քննության հնարավոր արդյունքի մասին.

«Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:

Այլ կերպ ասած, միմիայն դատաքննությունից հետո դատարանը կարող է գնահատել, թե արդյո՞ք կիրառելի է նախագահի գործառույթային անձեռնմխելիությունը:

Սա վճռաբեկ դատարանի՝ անցյալ տարի կայացրած որոշմամբ որդեգրած մոտեցումն է, որի «գլխի վրայով» առաջին ատյանի դատարանը չի կարող «թռնել»»: