Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը 500 հազար դրամով։

Ինչպես հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոշումն ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան։

Հանձնաժողովը, մասնավորապես, ընդգծել է, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մեդիայում կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա։