Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ հաստատել է երեկ Տավուշում զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին տեղեկությունները։

«Ինքնասպանություն է գործել 1998թ-ին ծնված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունի Ներկարարյանը: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Կլինի քննություն», - ասել է խոսնակը:

Անդրադառանալով արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերին՝ Հովհաննիսյանն ասել է.

«Կարծում եմ, որ մենք գրեթե չունենք օր, որ նման դեպքեր չլինեն: Ուղղակի այդ դեպքերին աստիճաններ կան, քանակ կա որոշակի, որից բարձր ու ցածր իրավիճակը հստակեցվում է: Վերջին շրջանում մենք, բարեբախտաբար, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ կամ աճած որոշակիորեն: Օրական մինչև մեկ-երկու տասնյակ դեպքերը, հատկապես երբ տրամաչափերը փոխհրաձգային զենքերից են, կարծես թե մեզ համար դարձել են առօրյա երևույթ»: