Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ հանդիպումը կայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովի շրջանակում, նա նշել է.

«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։

Ըստ Նաղդալյանի՝ գագաթնաժողովի օրակարգը, որին ԱԳՆ ղեկավարը մասնակցելու է, բավականին հագեցած է։

«Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ», - նշել է նա: