Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները`պլաստիկը, թուղթը և ապակին, «Recycle it!» նախագծի շրջանակում:

Կառավարության ֆեյսբուքյան էջում նշվում է․

«Recycle it!» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով»: