Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ու հասարակական գործիչներ ու գրականագետներ, ովքեր պահպանում են դրա ավանդույթները: Սրանց շարքին է պատկանում սիրված մտավորական, հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամներ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989), պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ Պերճ Զեյթունցյանը: Ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1956 թվականին ոսկե մեդալով: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժինը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1953 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվել է Պերճ Զեյթունցյանի առաջին պատմվածքը՝ «Նվեր»։ 1956 թվականին հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն «Նրա առաջին ընկերը»։ 1956 թվականին գրողին շնորհվել է Հայաստանի երիտասարդական փառատոնի I մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ 1957 թվականին ստացել է ԽՍՀՄ երիտասարդական փառատոնի II մրցանակ՝ արծաթե մեդալ։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Այսպիսով՝ նրա հուշատախտակի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին Երևանում՝ Կասյան 3 հասցեում, մտավորականներ Պարույր Սեւակի, Մկրտիչ Արմենի, Համո Սահյանի, եւ այլ անձանց հուշատախտակների կողքին: Այս որոշումը կայացվել էր Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: Միջնորդությունը ներկայացրել էին Պերճ Զեյթունցյանի ընտանիքի անդամները։ Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը 1971-2017 թվականներին հենց այս վայրում է ապրել ու ստեղծագործել: Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագրի հիմնական գործերը կապվում են այս շենքի հետ՝ նրա դրամաները, վեպերը, վիպակները: «Իր հսկայական ավանդը ներմուծեց մեր ժամանակակից գրականության մեջ եւ ինչին էլ ձեռք զարկեց, հրաշալի գործեր ստեղծեց»: Գրողների միության նախագահը, սակայն, մտահոգվում է, որ մենք մեր գրողներին լավ չենք ճանաչում: «Դասագրքերում փնտրես՝ Պերճ Զեյթունցյանի անունը դժվար թե գտնես, որովհետեւ կաղապարներ են դրված եւ անհնար է այդ կաղապարները ջարդել, որ հասկանան՝ հայ գրականությունը չի եկել ու 50 տարի առաջ կանգնել մի կայարանում, որից հետո ամայություն է»: Արարողությանը ներկա էին նաեւ գրողի ընտանիքը, մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ: Դերասան Տիգրան Ներսիսյանը նշեց, որ իր համար այսօր շատ ուրախալի եւ հուզումնալից օր է: «Այն ամենը, ինչ թողել է նա, այն հսկայական գրական ժառանգությունը, մնայուն արժեք է մեր ազգի, հասարակության, բոլորիս համար»: Հուշատախտակի քանդակագործը Արման Նազարյանն է, իսկ հովանավորի անունը հայտնի չէ, չի ցանկացել, որ հրապարակվի: Փոքր ուշացումով արարողությանը միացավ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, որն իր խոսքում նշեց. «Շատ կարեւոր է, որ մենք մեր ազգային արժեքների հիշողությունը կենդանացող, մշտապես նրանց ներկայությունը մեզ հիշեցնող ակցիաներ ենք իրականացնում»: Ժամանակին այս նույն շենքում բնակվել են Պարույր Սեւակը, Գուրգեն Մահարին, Համո Սահյանը, Մկրտիչ Արմենը եւ շատ այլ հայտնի մտավորականներ: Պերճ Զեյթունցյանը շուրջ 35 գրքի հեղինակ է: Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Կլոդ Ռոբերտ Իզերլի» և այլն: Հեղինակի պիեսները բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում: Հուշատախտակի վրա կա տեղեկություն առ այն, որ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանն այս տանն ապրել է 1971-2017թթ.:

Գարիկ Ավետիսյան