Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։ Հանրապետության ընդհանուր 2974,3 հազ. հա հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազ. հա կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազ. հա, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազ. հա, խոտհարքը՝ 138,9 հազ. հա, արոտավայրերը՝ 494,0 հազ. հա և անմշակ հողերը՝ 0,4 հազ. հա։ Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։ Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։ Այսպիսով՝ տարեցտարի ավելանում է գյուղատնտեսության աճը մեր երկրում: Հայկական գյուղմթերթը վաճառվում ու ներկայացվում է մեր երկրում, այնպես էլ արտահանվում է դրա սահմաններից : Ամեն տարի կազմակերպվում է բերքի տոն ինչպես մեր երկրում ու Արցախում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Խոսենք մի շատ հետաքրքիր փառատոնի մասին, որը կազմակերպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը և ՙ<<Կանաչ Արահետ>> գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը՝ բոլորին համախմբելով ու բերելով երևանցիների ու արտերկրից ժամանած հյուրերի ամենասիրելի զբոսանքի վայրերից մեկը՝ Անգլիական այգի: Այսպիսով ս.թ սեպտեմբերի 14-15-ին անցկացվեց արդեն թվով 6-րդ բերքի տոնը: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանն, ով շնորհակալություն հայտնելով ու շնորհավորելով բոլորին հույս հայտնեց, որ նմանատիպ փառատոնները կլինեն շարունակելի՝զարգացնելու գյուղատնտեսությունը թե Հայաստանում ու թե դրա սահմաններից դուրս: Ելույթներով հանդես եկան ԵՄ-ից համագործակցության բաժնի, գյուղատնտեսության ծրագրերի ղեկավար համակարգող Անդրեա Բաջիոլին, ավստրիական զարգացման գործակալությունից Գերհարդ Շահումբերգերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP-ի ներկայացուցիչ համակարգող Դմիտրի Մարիասին, Վրաստանի կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան, Գերմանիայի հույս ՀԿ-ի ներկայացուցիչ Ալմա Կլենբաուերը և Կանաչ Արահետ գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը: Այստեղ տիրում էր իսկական տոնախմբություն ու մրցակցություն տաղավարների միջև: Տոնախմբությանը մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Ալժիրի և մի շարք այլ երկրների ֆերմերները ցուցադրելով և ներկայացնելով իրենց արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերն ու բանջարեղեններն ու այլ բարիքներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև վաճառք և համտես: Ելույթներով հանդես եկան մի շարք հայկական ու ազգային փոքրամասնությունները ներկայացնող խմբեր, ովքեր իրենց կենդանի երաժշտությամբ ուղեկցվող ավանդական երգն ու պարը նվիրեցին միջոցառման մասնակիցներին ու հյուրերին: Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի ունեցան մրցույթներ 3 անվանակարգերում՝ խստապահանջ ժյուրին ընտրեց Լավագույն ֆերմերային խմբին, Լավագույն կանանց խմբին ու Լավագույն ձեռներեցին: Տեղի ունեցան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար, ընթացքում շրջելով տաղավարներով այստեղ հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներին՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից Ռեյփսիդ ընկերության, Մարտակերտի շրջանի Հաթերք ֆուդ, Արդիբուք կազմակերպության, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի գինու գործարանի ներկայացուցիչներին և տնօրեններին, ովքեր առանց ջանքեր խնայելու աշխատում էին բավարարել խստապահանջ գնորդի ու ցուցահանդեսի ժյուրիի պահանջները: Այսպիսով՝ավարտվեց հերթական բերքի փառատոնը: Հուսանք,որ այն խթան է հանդիսանալու զարգացնելու մեր երկրի ու տարածաշրջանի գյուղատնտեսությունը:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի