Կարմիր բլուրը համարվում է ուրարտական տերության այն հուշարձանը, որտեղից գտնվել են ամենաշատ թվով կավե սեպագիր սալիկները: Սրանք կարելի է համարել անգնահատելի սկզբնաղբյուրներ: Նման կավե սեպագիր սալիկները կարևոր դեր էին կատարում հեռահաղորդակցության և արագ կապի համար և դրանց կարելի է համարել այսօրվա նամակների, sms-ների և կնքված պաշտոնական փասթաթղթերի հետ: Այդ սալիկներից մեկն ունի բավական հետաքրքիր տեղեկատվություն, որում կարծես թե խոսվում է <<աղջիկ փախցնելու>> մասին: Ստորև ներկայացնում ենք սեպագիր սալիկի բովանդակությունը՝

Պարոն xxx(վնասված է)–ը կարգադրությամբ հաղորդվում է,
Պարոն x-(վնասված է)li -ին, կնիք կրողին, Տուրգիին, հովվին,
Թող աստված պահպանի քո կյանքը,
Թաթան՝ ծառան MUNUS.SIG7-ի
Նա առևանգել է աղջկան: Ոչ հիմա…արա դա….

(թարգմանությունը՝ Միրյո Սալվինիի ուրարտական սեպագիր արձանագրությունների դիվանի IV հատորից):

Ըստ երևույթին այստեղ նաև ակնարկվում է բարձրաստիճան պաշտոնյայի ՝ գուցե նաև արքայի կողմից կարգադրություն՝ առևանգված աղջկան վերադարձնելու մասին:

ՈՒշադրություն դարձրեք սեպագիր սալիկին: Այն ևս դրոշմված է, ինչպես այսօր շատ նամակներ և պաշտոնական փաստաթղթեր: