Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակելու է այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։ Պաշտպանները միջնորդել էին առաջին ատյանի դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու համար։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2019-ի հունիսի 25-ին. դա նրա երրորդ կալանավորումն էր վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչպես և վերջին դատական նիստերին, դատարանի մոտ զուգահեռաբար 2 ցույց է անցնելու՝ Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների ցույցերը։ Վերջին անգամ ցույցերն ուղեկցվեցին բախումներով, Քոչարյանի աջակիցները ծեծեցին մի քանի հակառակորդի, մեղադրելով նրանց վիրավորանքներ հասցնելու մեջ։

ՍԴ-ն Մարտի 1-ի գործով, քննելով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։