Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեծ դժվարությամբ տան տերերը հաղթանակ գրանցեցին։

«Սենթ Ջեյմս Պարկում» կայացած հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Մետ Ռիտչին։

Ռաֆայել Բենտիսի թիմն ընդհատեց առաջնությունում առանց հաղթանակների շարքը (4 հանդիպում)։ Այժմ «Նյուքասլն» ունի 28 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 56 միավորով՝ երկրորդ տեղում։

«Նյուքասլը» - «Մանչեսթեր Յունայթեդ» - 1:0