Սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել են ՀՀ զինված ուժերի փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։

Tert.am-ը հայտնում է, որ միջադեպին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, վիրավոր փոխգնդապետը եղել է զինվորական համազգեստով։

«Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը», – հայտնել է դատախազի խորդհրդական Գոռ Աբրահամյանը:

Պաշտոնապես մանրամասներ հայտնի չեն։