1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ու երկրի հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:Այսպիսով՝Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ և պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս տարի հայ ժողովուրդը տոնը նշեց յուրովի, Հայաստանի Հանրապետության երկրորդ մայրաքաղաքում՝ Գյումրիում։ Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ: Այստեղ էին հավաքվել ինչպես մեր երկրի, այնպես էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը:Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել էր տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Այդ նշանավոր օրն առաջին անգամ վարչապետի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բզինես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ Այսպիսով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել են Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գյումրու Սև բերդում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է առաջին անգամ:Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Փաշինյանը մրցանակներ են հանձնել 13 մրցանակակիրներից երկուսին։Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։Շրջելով Գյումրիում նկատեցինք,որ քաղաքի տարբեր հատվածներում նկատեցինք 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Շահումյան փողոցում ցուցադրվում էին գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում, սիրված դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի հարևանությամբ առանձին տաղավարներով ներկայացվեց Հայաստանի Հանրապետության մարզերի ու Արցախի կոլորիտը:Այստեղ իրենց աշխատանքներով հանդես էին գալիս ու ներկայացնում նաև սիրված արվեստագետներ՝ տիկնիկագործ Ալլա Սարգսյանը, գեղագետ,նկարիչ Լևոն Լաճիկյանը, նկարիչ Ռիմա Գյոդակյանը,Անտոնինո Մոնտալտոն և այլք: Այսպիսով Գյումրին վերածվել էր մի հաղթական քաղաքի,որը արթնացել էր երկարատև քնից: Խոսելով գյումրեցիների հետ,նրանք մեզ պատմեցին,որ այսպիսի ուրախություն վաղուց չէին տեսել: Նույնիսկ նրանցից մեկն ասեց,որ զբոսաշրջիկների աճ է նկատվում արդեն: Նշենք,որ սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաև Երևանում և մարզերում:Քաղաքում միջոցառումները ամփոփվեցին տոնական հրավառությամբ:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի