Լաս Վեգասի օդանավակայանի ուղեբեռների սպասասրահում Սուրբ Վալենտինի տոնի առիթով ամուսնությունների գրանցման ժամանակավոր բյուրո է բացվելԱյս մասին հայտնում է Fox News-ը:

Լրատվական աղբյուրը նշում է, որ ամուսնանալ ցանկացողները կարող են թույլտվություն ստանալ Մակ Քարրան օդանավակայանում: Ժամանակավոր pop-up բյուրոն արդեն սկսել է թույլտվություններ տալ ամուսնանալ ցանկացողներին: Հստակեցվում է, որ օդանավակայանում պսակադրության արարողություններ չեն անցկացվի խառնաշփոթ չստեղծելու նպատակով:

Թեքսասից Հեկտոր Քասթանեդան, ով ամուսնանալու թույլտվություն է ստացել նշել է․ «Մենք պարզապես գնում էինք, պատրաստվում էինք տաքսի գտնել և վահանակը տեսանք: Սա մեզ թույլ տվեց շատ ժամանակ խնայել, այնպես որ՝ հիմա կարող ենք խաղատուն գնալ»:

Պետք է նշել, որ Քլարկ շրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է Լաս Վեգասը, տարեկան մոտ 80 հազար ամուսնության թույլտվություն են տալիս: