2020-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300․000 դրամ
2020-ից կմեկնարկեն ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
✅ Վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։
✅Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն։
✅Շուրջ 41 տոկոսով կբարձրանա աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը։
✅Գյուղական բնակավայրերում մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական կվճարվի 25 500 դրամ:
✅Նախադպրոցական և դպրոցական հաստատությունները կունենան երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կկազմակերպվի խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն:
✅Երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը կտրամադրի և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: