Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին»: Այդ մասին նա ասել է Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում: Էրդողանը, որը մասնակցում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանին, ԱՄՆ մահմեդականների հետ հանդիպմանը հրեաների ջարդերը Երկրորդ համաշխարհայինի տարիներին համեմատել է «կոտորածի հետ Գազայում»:

«Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է խրատի Իսրայելին: Էրդողան, բավական է ստես»,-ասել է Նեթանյահուն: