Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Որոշումը կայացվել է գործադիրի սեպտեմբերի 26-ի նիստում:

Կառավարության որոշմամբ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը կառավարությունն ընդունում է որպես նվիրատվություն:

Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը: