Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2018-ի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը ՀՀ-ն էր ներկայացնում Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, համաշխարհային ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն: Մարտիրոսյանը (109 կգ) առաջին տեղն է գրավել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 199 կգ: