Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց «Խետաֆեին» և ոչ-ոքի խաղաց։ «Կամպ Նոու» լարված խաղի ընթացքում մարզադաշտում գոլեր չարձանագրվեցին։

Այս հանդիպումից հետո կատալոնական թիմը 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցում է 7 միավորով։ «Խետաֆեն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե» - 0:0