Ժողովուրդը մի լավ խոսք ունի «լեն ու բոլ աշխարհ»։ Հենց այս «լեն ու բոլ աշխարհում» գիտեմ, որ ժամանակի մեծ ու անիմաստ կորուստ է, նման թեմաների շուրջ անընդմեջ ծավալվելը։ Բայց սա կատարվում է մեր շուրջը, մեր ոլորտում, մեր հայրենիքում, մեզ հետ։ Ու հենց այս «լեն ու բոլ աշխարհում» վերլուծել «ազգային կինոկենտրոնի» ղեկավար Շուշանիկ Միրզախանյանին նույնն է, թե կանգնես հզոր ու բարձր ջրվեժների առջև, որի ջրի հարվածները և քամին զգում ես ողջ մարմնով ու մտածես, որ դրա քիմիական բանաձևը Н2O է և որի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5° որպես բևեռային մոլեկուլ։ Տիկին Միրզախանյան ձեզ շատ ծանոթ մարդիկ իմ ծանոթներն են, ձեզ շատ հարազատ մարդիկ իմ բարեկամներն են, ձեզ շատ մտերիմ մարդիկ իմ ավագ գործընկերն են բայց այս բոլորը ոչինչ չի նշանակում ու մեզ լավ տեղ չի տանի, երբ մենք սկսենք ծանոթ բարեկամների հանգամանքներով մեկս մյուսին փայփայել հանուն այն երրորդի կամ հինգերորդի։ Դա էլ մի կողմ։ Մեծն Ստանիսլավսկին կասեր Չեմ տեսնում, իսկ ձեզ ավելի հարազատ լեզվով ասած не верю!․․․ Не верю հարգելի տիկին Միրզախանյան, ախր դա էլ հո թղթերով ապացուցելու բան չէ։ Не верю և վերջ։ Այս լուսանկարում դուք ձեր գրասենյակում աշխատանքային ինչ-որ ընթացքների մեջ եք շատ լավ է։ Իսկ ո՞ւր է ձեր էներգիան, ձեր առույգությունը, ձեր ոճը, ձեր հզոր կեցվածքը, ձեր սերը աշխատանքի հանդեպ, կինոյի հանդեպ և վերջապես ժպիտը այո՛ ժպիտը, որովհետև ԱՄՆ-ի պես ազդեցիկ և հզոր երկրի ամբողջ դիվանագիտության և զարգացման կոդը հավանաբար հենց այդ ժպիտների մեջ է թաքնված։ Նրանց կինոստուդիաների ղեկավարները, գործարարները, ինժեներները, ծրագրավորողները, դիվանագետները ժպտում են, որովհետև ժպիտը աշխարհ է պայթեցնում։ Նրանց նախագահները նույնիսկ ամենադժվար պահերին ժպտում են, որովհետև իրենք երկրի դեմքն են և այդ ժպիտը տալիս է ուժ, համբերություն և լավատեսություն։ Անհոգ եղեք դուք ԱՄՆ նախագահ չեք դառնալու, պարզապես գեղեցիկ օրինակ է։ Իսկ ո՞ւմ ժպտաք․․․ ժպտացեք ուսանողներին, որ իմանան թե ավարտելուց հետո ինչ մեծ խնդիրների են բախվելու երկրում, որ ձեզ նախորդող Գևորգ Գևորգյանների պատճառով երկրի կինոն դարձավ գերեզման բաց երկնքի տակ։ Ժպտացեք լրագրողներին, որոնք համարյա ձեզ չեն էլ ճանաչում և ինձ հարց ու փորձ են անում շատ դեպքերում գրելով, իսկ ո՞վ է այնտեղ նստած․ ես գոնե կասեմ այն ժպիտով կինը։ Ձեր օֆիսի հարցերը լուծվում է կարևորը կենտրոնում եք լինելու, երկրի կառավարիչները օր ու գիշեր մտածում են, թե ինչպես համաչափ զարգացնեն երկիրը, իսկ դուք յոթերորդ երկնքում եք հայտնվել, որ կինոկենտրոնը լինելու է հենց կենտրոնում։ Չնայած ինչու ժպտաք դուք էիք չէ՞ ասել Հայֆիլմը մեռել է, այո երևի սուգը շարունակվում է և մտածում եք, եթե Հայֆիլմը մեռել է, ապա որտե՞ղ պետք է թաղել, դիմեք Գևորգ Գևորգյանին այդ հարցում ևս նա կօգնի։ Կարձագանքեք թե չեք արձագանքի գրածներիս ինձ համար միևնույն է, ուղղակի տեսա ձեր շատ տխուր և մտածկոտ դեմքը ու հասկացա կամ դուք ձեր գործը չեք սիրում, կամ հոգնել եք կամ էլ չգիտեմ արդեն թե ինչ։ Հայոց աշխարհի լուսաբացներից կամ մայրամուտներից մեկի ժամանակ էլ մի օր հրաժարական կտաք կամ ձեզ կհեռացնեն։ Որպես լրահոսի նյութ կգրեն դրա մասին մի քանի բան ու նորից կյանքը իր հունով կգնա։ Պարզապես ափսոս, շատ ափսոս, հազար ափսոս այն ժամանակը, որ ծախսեց ու դեռ ծախսում է մեր տանջված հայրենքիը «կաբինետային Օստապ Բենդերների» պատճառով։ Իմ մեջ չարության, նախանձի, տրամադրվածության կես տոկոս անգամ չկա։ Աստված օրհնի ձեր ընտանիքին։ Ժպտացե՛ք․․․
Ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, ՀՀ քաղաքացի Հայկ Բաբայան Hayk Babayan
Հայ կինոյի վերածնունդ ՀԿ / Armenian Revival of Cinema PO