ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։

Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել հանդիպման վերաբերյալ։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։