Այս տարի նշում ենք Արցախյան Շարժման 31-րդ տարելիցը: Կապված սրա հետ ինչպես մեր երկրում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ՝կլոր-սեղաններ, քննարկումներ, բացվում են ցուցահանդեսներ, նկարահանվում ֆիլմեր, գրքերի շնորհանդեսներ՝ ներկայացնելու Արցախի հինավուրց պատմությունն ու մշակույթն, ինչպես նաև ներկայացնում նրա շրջանների ավանդույթներն ու սովորույթները, շարժման մասնակից հայտնի ու անհայտ հերոսներին: Խոսենք մի շատ հետաքրքիր միջոցառման մասին: Եվ ահա հոկտեմբերի 4-ից մեծ էկրան բարձրացավ իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները: Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 1991-92 թվականներին՝ արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով։Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին։Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության:Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները:1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում՝ ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում՝ ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլև վիրավոր հոգին։Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։Տպավորված Սոնայի և արցախյան մյուս հերոսների պատմություններով պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ ծագում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափար, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ դառնում է գեղարվեստական կինոսցենար:Ի դեպ, ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր: Լայնամաշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվում է 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան): Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Հնչյունային ձևավորումը և ձայնային 5.1 ձեվաչափի համադրումը կատարվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրատեխնիկական բազայում։ Հնչունային ռեժիսոր է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը:Այսպիսով՝պատերազմը չարիք է յուրաքանչյուր կողմի համար՝ անկախ ազգությունից, իսկ պատերազմում տարած հաղթանակը չի կարող վերադարձնել կորցրած կյանքերը՝ այս գաղափարի հիման վրա է նկարահանվել ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» նոր գեղարվեստական ֆիլմը: Հոկտեմբերի 4-ից այն ցուցադրվում է հայաստանյան մեծ էկրաններին, սակայն պրոդյուսերներն ասում են, որ շուտով ֆիլմը կմասնակցի նաեւ միջազգային կինոփառատոների: Այս առիթով երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր ֆիլմի առաջին ցուցադրության պաշտոնական միջոցառումը, որը մեկնարկեց ստեղծագործական կազմի մամուլի ասուլիսով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, լուսանկարել է հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նկարահանումների ընթացքի մասին:Վավերագրող Շավարշ Վարդանյանը, որ անձամբ մասնակցել է Արցախյան պատերազմին եւ բազմաթիվ կադրեր ունի մարտի դաշտում արված, իր այս ֆիլմով որոշել է ներկայացնել 1991-1992 թվականներին ազատագրական պայքար մղած մարդկանց պատմությունները: Այսինքն` ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Այստեղ միահյուսվում են գլխավոր հերոսների` ֆրանսիացի բժիշկ Ժակի եւ արցախցի Սոնայի պատմությունները: Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում` ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է` վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը`փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլեւ վիրավոր հոգին:

Գարիկ Ավետիսյան