2017 թ․-ին հաքերները ռուսաստանյան բանկերից գողացել են 1,156 մլրդ ռուբլի։

Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինը, գրում է lenta.ru-ն:

Նրա խոսքով՝ անցյալ տարի գրանցվել է մոտ կիբեռային հարձակման 21 ալիք, որոնք իրականացրել են Cobalt Strike վիրուսի միջոցով: Հարձակումների է ենթարկվել ավելի քան 240 վարկային կազմակերպություն, հարձակումներից 11-ը ստացվել է:

Հիշեցնենք, որ 2017 թ․-ի դեկտեմբերին մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի MoneyTaker ռուսախոս հաքերների խումբն իրականացնում է բանկային կողոպուտներ ամբողջ աշխարհում: Խումբն աշխատում է 2016 թ․-ից և այդ ընթացքում հասցրել է իրականացնել մոտ 20 հարձակում հիմնկանում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանկերի նկատմամբ: