Թբիլիսիում հոկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունեցել ուժային եռամարտի IPSU վարկածով աշխարհի առաջնությունը։ Մեր մարզիկը՝ Զորիկ Պողոսյանը, եռամարտի 600կգ արդյունքով հերթական անգամ նվաճեց Ոսկե մեդալ։ Հիշեցնենք, որ Զորիկ Պողոսյանը ներկա դրությամբ աշխատում է Վանաձորի ԱԻն-ում, ով ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է։ Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նոր հաղթանակներ։