Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել։

Նշենք, որ նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է։