Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով տեղահանվածների առջև, հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրում Բաքուն Հայաստանի հետ փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում:

«Տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Դա բանակցությունների առարկա չէ և չի կարող լինել», - ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Նշենք, որ Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

«Ամբողջ աշխարհն է ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը և մենք այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն ենք վարում», - ասել է նա: