Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ՝ որոշվել է փոխհատուցել նաև մինչև 1998-ը տեղի ունեցած դեպքերի զոհերի հարազատներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որում մասնավորապես նշվում է․

«Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: