Հոկտեմբերի 10-ի երեկոյան վերսկսվել են թուրքական գնդակոծությունները Ղամիշլիի շրջակա գյուղերի քրդական կենտրոնների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»:

Ղամիշլիի արևելյան «Քատուր բեկ» և արևմտյան «Հիլալիե», «Ղարպի» թաղամասերը ևս ռմբակոծվել են:

«Զոհվել է 12-ամյա արաբ պատանի», - ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Նշենք, որ Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է: Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են: