«Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը ավարտեց կարիերան, հայտնել է ակումբի կայքը:

2017-ի հունվարի 22-ին Անգլիայի առաջնության Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում ստացել էր գանգոսկրի կոտրվածք, ինչի հետևանքով վիրահատվել էր: Այդ հանդիպման 12-րդ րոպեին Մեյսոնը մրցակցի տուգանային հրապարակում գլխով հարվածել էր «Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլի գլխին: Կիսապաշտպանին մոտ 5 րոպե բուժօգնություն էին ցուցաբերել խաղադաշտում, ինչից հետո նրան պատգարակով դուրս էին բերել:

Ռայան Մեյսոնը ընդամենը 26 տարեկան է։ Նա 2016-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Հալ Սիթի»: