Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ արել դադարեցնել Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները, հաղորդում է «Корреспондент»-ը։ Մերկելը հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:

Մերկելի կարծիքով, Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանն և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա: