Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ պլանները:

Փաստաթղթով առաջարկվում է՝

  • Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3,24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: 2018 թ․-ին այս օգնությունը կազմում է 4 մլն դոլար․
  • Միջազգային ռազմական կրթական ծրագրի շրջանակում կհատկացնի 600 հազար դոլարի օգնություն․
  • Թմրանյութերի միջազգային վերահսկողության ապահովման համար Հայաստանը կստանա 1,5 մլն դոլար․
  • Ռազմական օգնության նպատակով ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը ոչ մի միջոց չեն ստանա:

Նշենք, որ անցյալ ֆինանսական տարում վարչակազմը Ադրբեջանի տնտեսական օգնությունը դադարեցրել էր, սակայն որոշել է 2019 թ․-ին 3 մլն դոլար հատկացնել: Ադրբեջանին նաև 600 հազար դոլարի օգնություն կհատկացվի ռազմական կրթական ծրագրի շրջանակում: