Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել զորքերը: Այդ մասին ասվում է անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«ԵՄ-ն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները, որոնք լրջորեն խախտում են ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը...Դա զգալիորեն բարդացնում է ՄԱԿ հովանու ներքո Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքական գործընթացի հեռանկարները: Դա զգալիորեն խարխլում է մինչ օրս ԻՊ դեմ պայքարում գլոբալ կոալիցիայի ձեռք բերած առաջընթացը», - ասվում է հայտարարության մեջ, որը տարածել են Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ԵՄ-ն «նախկինի պես սատարում է սիրիական պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: