Փետրվարի 12-ին չորս թուրք գյուղացի Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս հայտնվել են արգելված ռազմական գոտում: Այս մասին հայտնում է panarmenian-ը:

Նրանք գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում և հայտնաբերվել են թուրքական ժանդարմների կողմից: Նույն օրը հայտնաբերվել է ևս մեկ սահմանախախտ, ով գետում ձուկ բռնելիս է եղել, ամենայն հավանականությամբ չհասկանալով որտեղ է գտնվում: Նրան բռնել են հայաստանյան կողմի սահմանապահները:

Ավելի ուշ, երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում ձկնորսին հանձնել են թուրքական կողմին: Ազատ են արձակվել նաև չորս թուրք գյուղացիները: